03.07.2023|
20:43
Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։